Մեր մասին
2016 թվականին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» կազմակերպած տարեկան գիտաժողովը պաշտոնապես ներառվել է «Անկախության 25-ամյակին նվիրված» ՀՀ կառավարության միջոցառումների պաշտոնական ցանկիում։
2016 թվականին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահը պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ ԱԺ նախագահի կողմից երիտասարդության շրջանում ունեցած ներդրման համար։
2015 թվականից «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» ներառված է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» իրականացրել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որի շրջանակներում համագործակցել է «Save the Children» կազմակերպության Եվրոպական Միության, «International Center for Human Develpoment» կազմակերպությունների հետ և իրականացրել է «Պտղի սեռով պայմանավորված `հղիության արհեստական ընդհատման դեմ պայքար», «Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման մոնիթորինգ», «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում առողջապահության ոլորտում» ծրագրերը։
2014 թվականից «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» պարբերաբար կազմակերպում և իրականացնում է բարեգործական այցեր Հայաստանի տարբեր մարզեր, որի արդյունքում կարիքավոր ընտանիքներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին առողջապահության ոլորտի լավագույն մասնագետների կողմից տրամադրվում է անվճար բժշկական խորհրդատվություն, հետազոտություններ և բուժօգնություն։
2017 թվականին ԵԲՀԱ֊ ն կազմակերպել է Բժշկական փառատոն և զուգահեռ իրականացրել 5 տարբեր գիտաժողովներ՝ նեղ մասնագիտական թեմաներով։ Գիտաժողովի փակման արարողությունը իրականացվել է պանելային քննարակմամբ՝ բոլորին համախմբելով ուռուցքաբանական արդի հիմնախնդիրների շուրջ։
2018 թվականին երկրաշարժի 30 -րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է իրականցվել ,որի շրջանակներում կատարվել է անվճար 3 վիրահատություն Գյումրի Բկ ֊ում և բժշկագիտական եռօրյա ֆոռում Սև բերդ պատմամշկութային հուշահամալիրում ՝ ներգրավելով ավելի քան 500 մասնակից, որից 200 -ը մարզային բուժաշխատողներ էին,իսկ մասնակությունը նրանց համար անվճար էր ։
2022 թվականին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» վերը նշված սոցիալական ծրագիրը իրականացնելու համար արժանացել է America Bank-ի մրցանակին։
Այս տարիների ընթացքում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» աշխատել է և շարունակում է աշխատել այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են STADA, Astellas, Acino Pharm, Gedeon Richter, Abbott, Takeda։
2023 թվականին դեկտեմբերի 15_17 իրականացավ ԵԲՀԱ- ի 10 -րդ տաեդարձին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովը՝ նվիրված կնոջ և տղամարդու առողջությանը ։ Գիտաժողովին Ներգրավվել էին հայաստանյան և արտասահմանյան լավագույն մասնագետներ։
2023 թվականը հատկանշական էր ԵԲՀԱ֊ ի համար նրանով, որ մենք միացանք նաև EACCME (European Accreditation Council for Continuing Medical Education) մեծ ընտանիքին և այժմ հնարարվորությւոն ունենք Հայաստանի բուժաշխատողներին տրմաադրել միջազգային կրեդիտներ։
Գործունեության ընթացքում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» ստեղծել և ամրապնդել է բարի համբավ, արդյունավետ կապեր և բուժաշխատողների ու գործընկերների ցանց առողջապահության ոլորտում։