Թիրախային լսարան.
- Ռադիոլոգներ
- Գինեկոլոգներ
- Մանկաբարձներ
- Ուռուցքաբաններ
- Մանկաբարձության և գինեկոլոգիայի, ճառագայթաբանության օրդինատորներ
Ուսուցման նպատակները:
Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք.
- ուսումնասիրել էնդոմետրիոզի ախտորոշման նոր մոտեցումներն ու մեթոդները
- ամենօրյա պրակտիկայում կիրառել նոր մեթոդներ
- Կլինիկական պրակտիկայում օգտագործել ուլտրաձայնը որպես էնդոմետրիոզի ախտորոշման հիմնական մեթոդ:
- ծանոթանալ էնդոմետրիոզի սովորական և բարդ ձևերին:
- ծանոթանալ էնդոմետրիոզով հիվանդների կառավարման և բուժման ժամանակակից մեթոդներին
Դասավանդման ձևաչափը հիմնված է դասախոսությունների, ինտերակտիվ պարապմունքների, պարզ և այլընտրանքային դեպքերի քննարկման վրա։
Օրակարգ:
Օր 1. Հոկտեմբերի 19
09:00 – 09:15 – Բացման արարողություն
- Սեսիա 1 – Պատկերում էնդոմետրիոզի ախտորոշման մեջ
09:15 – 09:45 - Ինչպե՞ս բացահայտել կոնքի կարևոր կառուցվածքները տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: – Լ.Հովսեփյան
09:45 – 10:15 - Մակերեսային էնդոմետրիոզ. հնարավո՞ր է բացահայտել ուլտրաձայնային եղանակով: - Լ.Հովսեփյան
10:15 – 10:45 - Քայլ առ քայլ ինչպես ախտորոշել կոնքի էնդոմետրիոզը ուլտրաձայնի միջոցով – Լ.Հովսեփյան
10:45 - 11:15 - Տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն՝ ռեկտոսիգմոիդում խորը էնդոմետրիոզի ախտորոշման համար – Ա.Աուբակիրովա
11:15 – 12:00 – Սուրճի ընդմիջում
12:00 – 12:30 - Էնդոմետրիոզ հետդաշտանադադարում, որքա՞ն հաճախ է հանդիպում: Ինչպե՞ս է այն երևում ուլտրաձայնի վրա: Արդյո՞ք դա վտանգավոր է և ինչ անել: – Լ.Վալենտին
12:30 – 13:00 - Հղիության ընթացքում էնդոմետրիոզի բնական ընթացք – Լ.Վալենտին
13:00 – 13:30 – Տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտությունն ընդդեմ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիային՝ խորը էնդոմետրիոզի ախտորոշման համար – Լ.Վալենտին
13:30 – 14:30 - Ընթրիք
- 2-րդ նստաշրջան – Ձվարանների էնդոմետրիոզ
14:30 – 15:00 – Ձվարանների էնդոմետրիոզ – առանձնահատկություններ, տարբերակներ և ռիսկային մոդելների օգտագործում: Էնդոմետրիոմայի ուլտրաձայնային ախտորոշում. Մի՞շտ է հեշտ: – Լ.Վալենտին
15:00 – 15:30 - Ձվարանների էնդոմետրիոզի վիրահատություն. ինչպես է սոնոգրաֆիան ազդում վիրաբուժական բուժման մարտավարության վրա և ինչ պետք է հաշվի առնել: – Ա.Ստեփանյան
15:30 – 16:00 - Էնդոմետրիոզի չարորակ վերափոխման վտանգ. ինչպե՞ս տեղեկացնել հիվանդներին: – Լ.Վալենտին
16:00 – 16:30 – Ձվարանների էնդոմետրիոզ – Ի՞նչ ենք մենք անում: Ու՞ր ենք գնում – Ա.Դրամփյան
- 3-րդ նստաշրջան – Անհատականացված նպատակային ախտորոշում եվ թերապիա՝ հիմնված գենետիկական պրոֆիլավորման վրա. ինչպիսի՞ն է ապագան
16:30 – 17:00 - Բորբոքային պրոցեսներ էնդոմետրիոզի ժամանակ. Մոլեկուլային և բջջային կենսաբանությունը ներսում – Ա.Սարադյան
17:00 - 18:00 – Ուղիղ սկանավորում
Օր 2․ Հոկտեմբեր
- 4-րդ նստաշրջան– Ադենոմիոզ
09:00 - 09:30 - Ադենոմիոզի ուլտրաձայնային ախտորոշում և դասակարգում – Լ.Վալենտին
09:30 - 10:00 - Ադենոմիոզի տարածվածություն ենթապտղաբերություն ունեցող կանանց մոտ. Ադենոմիոզի ազդեցությունը հղիության և պերինատալ արդյունքների վրա, արդյո՞ք ադենոմիոզով հիվանդների հղիությունը բարձր ռիսկային իրավիճակ է. – Լ.Վալենտին
10:00 – 10:30 – Կա՞ ադենոմիոզի օպտիմալ դեղորայքային բուժում– Լ.Վալենտին
10:30 – 11:15 - Հիստերոսկոպիայի դերը ադենոմիոզի բուժման մեջ – Օ.Շավկի
11:15 - 12:00 - սուրճի ընդմիջում
- 5-րդ նստաշրջան – Էնդոմետրիոզի դասակարգում
12:00 - 12:30 - Հիվանդության նկարագրության․ տերմիններ և սահմանումներ - IDEA արձանագրություն - Լ․Վալենտին
12:30 – 13:00 - #Enzian դասակարգում – էնդոմետրիոզը սոնոգրաֆիայի և վիրաբուժության մեջ նկարագրելու պարզ միջոց – Ն.Ասիլբեկյան
- 6-րդ նստաշրջան – Պտղաբերության արդյունքները
13:00 – 13:30 - Ինչպե՞ս է էնդոմետրիոզը խանգարում պտղաբերությանը: DE և անպտղություն – Լ․Վալենտին
13:30 - 14:30 – Ընթրիք
14:30 - 15:00 - Էնդոմետրիոզով հիվանդների մոտ ձվաբջիջների նախավիրահատական կրիոպահպանման ցուցումներ – Մ.Գրիգորյան
- 7-րդ նստաշրջան– Էնդոմետրիոզի վիրաբուժական բուժում
15:00 – 15:30 - Կոնքի ներքին օրգանների վիսցերալ և սոմատիկ նյարդվորման լապարոսկոպիկ վիրաբուժական անատոմիա ՝ անվտանգ և նյարդեր խնայող կոնքի արմատական վիրահատության համար - Մ․Չեկկարոնի
15:30 – 16:00 - Խորը էնդոմետրիոզի լապարոսկոպիկ վերացում՝ սեգմենտային ռեկտոսիգմոիդ ռեզեկցիայով և երկկողմանի հետին պարամետրէկտոմիայով՝ օգտագործելով նյարդեր խնայող «ոչ կոնտակտային» տեխնիկան՝ համաձայն «Նեգրար մեթոդի» - Մ. Չեկկարոնի
- 8-րդ նստաշրջան – Էնդոմետրիոզի դեղորայքային բուժում
16:00 – 16:30 Կոնքի քրոնիկ ցավ դեռահասների մոտ. Ի՞նչ անել: – Ռ.Վարդանյան
16:30 – 17:00 - Էնդոմետրիոզի բուժման բազմապրոֆիլ մոտեցում – Է.Գևորկովա
17:00 – 18:00 – Ուղիղ սկանավորում
Օսամա Ա. Շավկի
Մանկաբարձ-գինեկոլոգ,պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգների միության նախագահ, հիստերոսկոպիկան միջամտությունների ղեկավար
Անց է կացնում լայվ վիրահատական դասընթացներ եգիպտացի,ուկրաինացի և հնդիկ գինեկոլոգների համար:
Հանդիսանում է ավելի քան 10 հոդվածի հեղինակ:
Աուբակիրովա Ասեմ
Մանկաբարձ – գինեկոլոգ, ՈւՁՀ մասնագետ
Լիլիթ Հոսվսեփյան
Ավագ մանկաբարձ-գինեկոլոգ,ԲԳԹ, պրենատալ ախտորոշման և ՈւՁՀ մասնագետ Էրեբունի ԲԿ-ում,Գլասբո Կլինիկայում,հանդիսանում է վերջինիս գործադիր տնօրենը:
Հանդիասնում է այնպիսի միջազգային կազմակերպությունների անդամ, ինչպիսիք են ISUOG-ը, GFMER-ը, FMF-ը:
Արտեմ Ստեփանյան
Գինեկոլոգ, վիրաբույժ, օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ:.
Մասնակցել է բազմաթիվ միջազգային վերապատրաստումների արտեկրում և Հայաստանում:
Հանդիսանում է 26 գիտական հրապարակումների հեղինակ:
Դրամփյան Արա
Բժշկական գիտությունների դոկտոր, Մանկաբարձ-գինեկոլոգ
Հետազոտության ոլորտ՝ կանանց վերարտադրողական առողջության ժամանակակից խնդիրներ, էնդոմետրիոզ, գինեկոլոգիական ուռուցքաբանություն, ուրոգինեկոլոգիա:
Ներկայումս նա կատարում է բոլոր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններ՝ որովայնի լապարոսկոպիկ և հեշտոցային, ինչպես նաև ուրոգինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական վիրահատություններ։
Հեղինակ է ավելի քան 70 հոդվածների և 2 մենագրության։
Ռուսուդան Վարդանյան
Մանկաբարձ- գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ԲԳԹ
Մասնակցել է բազմաթիվ միջազգային վերապատրաստումների, ունի դասավանդման տարիների փորձ,
Հանդիսանում է ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների,նեոնատոլոգների ասոցիացիայի և գինեկոլոգիայի եվրոպական ասոցիացիայի անդամ։ Ունի տպագրված 18 հոդված։
Մարգարիտա Գրիգորյան
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Ռեպրոդուկտոլոգ
Ամերիկյան և հայկական ռեպրոդուկտոլոգների ասոցիացիայի անդամ է,նաև անդամակցում է պտղաբերության պահպանման միջազգային կազմակերպությանը:
2018ին հրապարակել է *Անպտղությունը դատավճիռ չէ* վերնագրով հոդվածը:
Հանդիսանում է բազմաթիվ գիատական հոդվածների հեղինակ և համահեղինակ:
Նարինե Ասիլբեկյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, ՈւՁՀ մասնագետ
Մասնակցել է վահանաձև գեղձի ՈւՁՀ և բարակ ասեղային բիոպսիայի դասընթացի Կիևում և այլ մասնագիտական վերապատրաստումներ Հռոմում:
Գործընկերներ: